Ստեփանոս Սապահ-Գյուլյան Սոցիալ դեմոկրատ հնչակյան տեսաբան քաղաքական գործիչ առաջնորդ հանճարեղ մարգարե

Ստեփանոս Սապահ-Գյուլյան Սոցիալ դեմոկրատ հնչակյան տեսաբան քաղաքական գործիչ առաջնորդ հանճարեղ մարգարե
shadow
Ստեփանոս Սապահ-Գյուլյան , հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հրապարակախոս։ Հնչակյան կուսակցության առաջնորդներից, Սկզբից ևեթ անվստահություն է հայտնել երիտթուրքական շարժմանը՝ ազգային հարցում երիտթուրքերին համարելով Աբդուլ Համիդ ll-ի քաղաքականության հետևորդներ, Սապահ-Գյուլյանը գտնում էր, որ հնչակյան կուսակցությունը Թուրքիայում պետք է գործի ընդհատակյա, տանի հեղափոխական ազգ-ազատագրական պայքար

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD_%D5%8D%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0-%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6

Ստեփանոս Սապահ-Գյուլյան (հուլիսի 71861ՃահուկՆախիջևանի գավառԵրևանի նահանգԿովկասի փոխարքայությունՌուսական կայսրություն - ապրիլի 281928Նյու ՅորքՆյու ՅորքԱՄՆ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հրապարակախոս։ Հնչակյան կուսակցության առաջնորդներից։

 1887 թվականին բանտարկվել է, ցարական դատարանը դատապարտել է 8 տարվա ազատազրկման։ Բայց հենց նույն տարում փախել է բանտից, անցել Պարսկաստան, ապա՝ Վան-Վարագ, ՄուշԵրուսաղեմ։ 1890-1895 թվականներին սովորել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում, պաշտպանել դիպլոմ «Արևելյան հարց» թեմայով։ 1894 թվականից անդամագրվել է հնչակյան կուսակցությանը. կուսակցական գործունեություն է վարել ԱնգլիայումԲուլղարիայումՖրանսիայումԱՄՆ-ում, խմբագրել «Հնչակ» թերթը։ 1903 թվականին Բոստոնում հիմնել է «Երիտասարդ Հայաստան» թերթը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո Սապահ-Գյուլյանը գործել է Թուրքիայում։

Սկզբից ևեթ անվստահություն է հայտնել երիտթուրքական շարժմանը՝ ազգային հարցում երիտթուրքերին համարելով Աբդուլ Համիդ ll-ի քաղաքականության հետևորդներ, Սապահ-Գյուլյանը գտնում էր, որ հնչակյան կուսակցությունը Թուրքիայում պետք է գործի ընդհատակյա, տանի հեղափոխական ազգ-ազատագրական պայքար։ Սակայն կուսակցության մեջ հաղթեցին բացահայտ ընդդիմության կողմնակիցները։ Եվ միայն 1913 թվականին հնչակյանները պաշտոնապես որդեգրեցին Սապահ-Գյուլյանի առաջարկած քաղաքական գիծը, սակայն պահը և նախաձեռնությունն արդեն բաց էին թողնված, երիտթուրքերը ջախջախեցին կուսակցությունը՝ վերացնելով մի լուրջ խոչընդոտ հայերի ցեղասպանությունն իրագործելու ճանապարհին։ Սապահ-Գյուլյանը գրել է մի շարք աշխատություններ հայկական հարցի ու հայերի ցեղասպանության մասին։ 1900-1901 թվականներին «Հնչակում» հրապարակել է «Երիտասարդ Թուրքիա» հոդվածաշարը, որտեղ առաջ է քաշել (նկատի ունենալով, որ հայկական հարցը մտել է փակուղի, լուծումը տեսել է փոխզիջումների մեջ) նոր դեմոկրատ, թուրք, պետության կազմում ինքնավար Հայաստանի ստեղծման գաղափարը։ «Ինքնավար Հայաստան» (1915) գրքում առաջադրել է հայ ազատագրական բոլոր ուժերի համախմբման և համազգային ծրագրի մշակման գաղափարը՝ հեղափոխական ազգ-ազատագրական գործունեությամբ Հայաստանի և Կիլիկիայի պատմաաշխարհագրական սահմաններում քաղաքական ինքնավարության հասնելու նպատակով։ Ինքնավարությունը հիմնվելու էր դեմոկրատ, սկզբունքների վրա։ «Պատասխանատուները»[1] (1916) ուսումնասիրության մեջ Սապահ-Գյուլյան, հիմնվելով հարուստ փաստագրական նյութերի վրա, համոզիչ կերպով ցույց է տվել, որ Թուրքիայում ցեղասպանության գաղափարը, որպես ազգային հարցի լուծման միջոց, հանդիսանում է պանթյուրքիզմի գաղափարախոսության անկյունաքարը։ Ցեղասպանությունը նախապատրաստվել է ծրագրված և նպատակասլացորեն, հանդիսացել ինչպես «հին», այնպես էլ «նոր» Թուրքիայի պետական և ազգային աշխարհայացք։

https://www.aniarc.am/2017/01/15/sapah-gulyan-the-responsible/ 

Հնչակեան Կուսակցութիւնը արգելում է որեւէ գործակցութիւն «Իտտիհատ»ի հետ

«Իտտիհատ»ասիրութիւնը (երիտթրքասիրութիւնը, թրքասիրութիւն) հայութեան մէջ

https://www.aniarc.am/2019/07/07/the-responsible-part-25/ 

 

https://www.aniarc.am/tag/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

պատասխանատուները

Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները»՝ վաճառքում

Ստեփանոս Սապահ-Գյուլյան Սոցիալ դեմոկրատ հնչակյան տեսաբան քաղաքական գործիչ առաջնորդ հանճարեղ մարգարե

Ստեփանոս Սապահ-Գյուլյան Սոցիալ դեմոկրատ հնչակյան տեսաբան քաղաքական գործիչ առաջնորդ հանճարեղ մարգարե

 

Hunchak Media and Press

Armenian Revolutionary Liberation Struggle

Hunchakian Armenian Revolutionary Literature

 

Related to category Socialism

Related to subcategory Social Democrat Hunchakian Party

Comment on Facebook

Comment on Disqus